Վերլուծական ֆորում Հասարակություն 5 փաստ ծերության վերաբերյալ

5 փաստ ծերության վերաբերյալ

5 փաստ ծերության վերաբերյալ

Ինչպիսի՞ն է ծերանալու մեխանիզմը, ի՞նչ է մուլտիմորբիդությունը, և ինչպե՞ս է դիետան ազդում երկարակեցության վրա։

Ե՞րբ է մարդը սկսում ծերանալ: Վստահությամբ պատասխանել, թե ինչպես է այս մեխանիզմը գործարկվում, և արդյոք կարելի է արդյոք այն կոտրել, մենք դեռ չենք կարող: Գիտությունը առաջարկում է մի շարք մոտեցումներ ծերությունը ուսումնասիրելու վերաբերյալ:

Գերոնտոլոգիան ծերության մասին գիտություն է

Ծերանալու ֆենոմենը ուսումնասիրում է գերոնտորոգիան: Տերմինը առաջ է եկել ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովի մատուցմամբ 1903 թվականին:

Գերոնտոլոգիան ուսումնասիրում է ծերության կենսաբանական, հոգեբանական և սոցիալական ասպեկտները և բաժանվում է չորս ուղղությունների: Գերիատրիան զբաղվում է տարիքի հետ կապված հիվանդությունների ուսումնասիրությամբ: Գերոհիգիենան նկարագրում է տարեցների կյանքի բարձր որակն ապահովելու համար ընդհանուր և հատուկ օրենքները: Գերոնտոհոգեբանությունը կենտրոնանում է հոգեական առողջության վրա, իսկ բիոգերոնտոլոգիան ուսումնասիրում է ծերության կենսաբանական մեխանիզմները:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Ծերանալու միասնական մեխանիզմ չկա

Մի կողմից՝ ծերությունը օրգանիզմի աշխատանքի համալիր խանգարումն է: Բայց այն նաև այդ նույն աշխատանքի արդյունքն է, այնպես որ կարելի է ասել՝ կենսաբանական ծերության հիմնական պատճառը հենց ինքը՝ կյանքն է: Գիտնականները բազմաթիվ սցենարներ են առանձնացնում, որոնք հանգեցնում են օրգանիզմի մաշվածության, և ահա դրանցից մի քանիսը:

Խանգարումների տեսակներից մեկը գենային մուտացիաներն են, որոնք տեղի են ունենում բջիջների միջուկում: Դրանք ունեն կուտակային ազդեցություն. որքան շատ գեն է վնասվում, այնքան զգալի է օրգանիզմի վնասը: Այն արտահայտվում է ծերունական տարիքին բնորոշ խնդիրներում, այդ թվում՝ նաև քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականության աճով:

Գենետիկ վնասների մեկ այլ տարբերակ որոշվում է էպիգենետիկ գործոնով: Էպիգենետիկան ուսումնասիրում է այն, թե ինչպես են իրենց դրսևորում գեները, եթե ԴՆԹ-ն մնում է անփոփոխ, այսինքն՝ փաստացի, թե ինչպես է մեր օրգանիզմը ադապտացվում տարբեր արտաքին պայմաններին: Էպիգենետիկ փոփոխությունների օրինակ է ԴՆԹ-ի մեթիլավորումը: Այս գործընթացը թույլ է տալիս բջիջներին սահմանել իրենց պրոֆիլը․ որոշները դառնում են էպիթելային բջիջներ, որոնցից կազմված է մեր մաշկը, իսկ մնացածը՝ մկանային հյուսվածք: Սակայն ի պատասխան սթրեսին կամ բորբոքմանը, էպիգենետիկ պրոֆիլը կարող է փոխվել: Օրինակ՝ ոսկրային հյուսվածքի ձևավորման համար պատասխանատու գեների ակտիվության խանգարումը նպաստում է օստեոպորոզի զարգացմանը:

Եվս մի խնդիր կապված է քրոմոսոմների ծայրերում գտնվող թելոմերների կարճացման հետ, որոնք կատարում են պաշտպանիչ գործառույթներ: Դուստր բջիջների բաժանվելիս բջիջներն անընդհատ կրճատվում են: Որոշակի պահի թելոմերը դառնում է այնքան կարճ, որ ընկալվում է որպես ԴՆԹ-ի վնասվածք, և բջիջը դադարում է բաժանվել, որպես հետևանք դադարում է հյուսվածքների վերականգնումը:

Մյուս գործոնը կապված է միտոքոնդրիումների աշխատանքի խափանման հետ, որոնք բջիջը էներգիայով են ապահովում: ԴՆԹ-ում սխալների կուտակման պատճառով այս միտոքոնդրիումների օրգանոիդները, որոնք կոչվում են բջիջների «էներգետիկ կայաններ», սկսում են իրենց աշխատանքը ավելի վատ կատարել: Ազատ ռադիկալների տեսությունը պնդում է, որ բջիջներում ազատ ռադիկալների կուտակումները, որոնց աղբյուրը միտոքոնդրիումներն են,  հանգեցնում են ծերության:

Կենսաբանական ծերության կարևոր պատճառ է սպիտակուցների որակի փոփոխությունը: Ֆոլդինգի (սպիտակուցի ծալումը՝ եռաչափ ֆունկցիոնալ կառուցվածքի մեջ) գործընթացի խանգարումը գործարկում է մի շարք պաթոլոգիական գործընթացներ, որոնք ի վերջո դրսևորվում են տարբեր հիվանդություններով՝ սկսած դեմենցիայից մինչև Պարկինսոնի հիվանդություն։

Կյանքի տևողության կրճատման վրա ազդում են նաև ցողունային բջիջների սպառումը, ինչպես նաև կենսաբանական պատնեշների խանգարումները, որոնք պաշտպանում են օրգանիզմի ներքին միջավայրը՝ արյունը, ավշարը, հյուսվածքային հեղուկը։

Սթրեսային վնասի տեսությունը նկարագրում է ծերությունը որպես սթրեսի արդյունք:

Կարևոր է հասկանալ, որ ծերացման միակ և ամբողջական պատճառ գոյություն չունի. այն սկսվում է ոչ միայն միտոքոնդրիումների, թելոմերների «մարումով» կամ ԴՆԹ-ի գործառույթների խանգարումներով։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Մուլտիմորբիդություն. որքան մարդը մեծանում է, այնքան մեծանում են ռիսկերը

Մուլտիմորբիդություն է կոչվում օրգանիզմի վիճակը, որի դեպքում մի քանի քրոնիկ, բայց  միմյանց հետ կապ չունեցող հիվանդությունների դրսևորումը ծանրացնում է դրանց ընթացքը: Այս եզրույթը 1970 թվականին առաջարկել է ամերիկացի համաճարակաբան Ալվան Ֆայնշտեյնը։

XX դարի վերջին և XXI դարի սկզբին գենետիկայի, իմունոլոգիայի և դեղագիտության ոլորտներում ձեռքբերումներն հնարավորություն տվեցին երկարացնելու կյանքի տևողությունը նույնիսկ քրոնիկ հիվանդությունների առկայության պայմաններում։ Դրա շնորհիվ այժմ տարիքի հետ կապված հիվանդությունների զարգացումը տեղի է ունենում ավելի դանդաղ, քան նախկինում։

Գիտնականները ենթադրում են, որ ծերացման արագնության վրա ազդում է մեր ներարգանդային զարգացումը՝ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ծնվելուց առաջ:

Ինչ վերաբերում է հիվանդությունների կանխարգելմանը և տարեցների կյանքի որակի բարելավմանը, ապա դրանք ստանդարտ են՝ բժիշկները խորհուրդ են տալիս կարգավորել օրվա ռեժիմը, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, հրաժարվել վնասակար սովորություններից և հետևել սննդակարգին։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Սննդակարգ և երկարակեցություն

Ծերության գործընթացների վրա ցածր կալորիականությամբ սննդակարգի ազդեցության մասին հայտնի է վաղուց. դեռ 1935 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ կալորիաների սահմանափակումը կարող է լաբորատոր մակականերին կամ առնետներին դարձնել երկարակյաց:

Թեպետ այս եզրակացությունները դեռևս վերաբերում են միայն կենդանիներին, այնուամենայնիվ տարբեր տեսակների կյանքի տևողության վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը գերոնտոլոգիայի ամենահեռանկարային ուղղություններից մեկն է: 

Ամերիկացի և չինացի մասնագետների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 30%-ով պակաս կալորիաներով սնվող առնետների մոտ շատ կարճ ժամանակահատվածում բարձրացել է առողջության և դիմացկունության ցուցանիշները:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Սթրեսակայունությունը որպես ճանապարհ դեպի երկարակեցություն

2002 թվականին Նյու Յորքի համալսարանի բիոգերոնտոլոգներ Ռոշել Բաֆենշտայնը և Ջենիֆեր Ջարվիսը հայտարարեցին «երկարակյաց կրծողների շրջանում նոր ռեկորդակրի» մասին։ Այդ կրծողն էր սավաննաներում և կիսաանապատներում բնակվող մերկ հողափորը:

Իր տեսակի համար նա իսկապես զարմանալիորեն կենսունակ է․ անազատության մեջ նրա տարիքը հասնում է 40-ի: Հողափորի մեկ այլ սուպերուժը առանց թթվածնի ավելի քան 20 րոպե ապրելու ունակությունն է: Բացի այդ, այս կրծողների մոտ չի զարգանում քաղցկեղը: Համարվում է, որ մերկ հողափորը անէական (աննշան) ծերացման վառ օրինակներից մեկն է:

Այս տիպի ծերացման դեպքում օրգանիզմը չի ցուցադրում ո՛չ արտաքին, ո՛չ ներքին ծերացման նշաններ: Ամենայն հավանականությամբ սա բացատրվում է տեսակի սթրեսակայունությամբ: Վատ կենսապայմանների կամ այլ կենդանիների ուտելիք դառնալու ռիսկի հետ կապված ամենօրյա սթրեսը հաղթահարելու համար, այս տեսակը ստեղծում է այնպիսի գենոտիպեր, որոնք միտված են անէական ծերացմանը:

Փորձագետները կարծում են, որ երկարակյաց կենդանիների ուսումնասիրությունը կարող է օգնել պայքարել քաղցկեղի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային և այլ տարիքային հիվանդությունների դեմ:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։


Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան  (Syuzanna Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև՝