Կազմակերպություն Միացիր մեզ Միացիր մեզ որպես ՄՌԿ մասնագետ

Միացիր մեզ որպես ՄՌԿ մասնագետ

Ինչպե՞ս ձևավորել միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն միանում են թիմին, այլև ցանկանում են մնալ, զարգանալ, նախաձեռնություններ ստանձնել և ստեղծել միասին։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի, ով կմիանա թիմին՝ աջակցելու մարդկանց ներգրավման, թիմային փորձառության, զարգացման և ներքին համագործակցության գործընթացներին։

Այս դերը կարող է հատկապես հետաքրքիր լինել նրանց համար, ովքեր հետաքրքրված են մարդկային ռեսուրսների կառավարմամբ, կազմակերպական զարգացմամբ, մարդկանց և թիմերի զարգացմամբ և ցանկանում են իրենց գիտելիքներն ու հմտությունները փորձարկել իրական կազմակերպական միջավայրում։

Նախորդ աշխատանքային փորձը պարտադիր չէ․ դերը բաց է նաև ոլորտում սովորող կամ մասնագիտական առաջին փորձը ձեռք բերել ցանկացող մարդկանց համար։

Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։

Ի՞նչ ես անելու

Ներգրավում և ընտրություն

  • մասնակցելու ես «Ինլայթ»-ի կամավորների և թիմակիցների ներգրավման ու ընտրության գործընթացների կազմակերպմանը,
  • աջակցելու ես հայտերի դիտարկմանը, թեկնածուների հետ հաղորդակցությանը և հարցազրույցների կազմակերպմանը,
  • մասնակցելու ես տարբեր դերերի համար թեկնածուների ընտրության գործիքների և գործընթացների բարելավմանը,
  • աջակցելու ես նոր անդամների ընդունման և թիմում ինտեգրման գործընթացին։

Թիմային փորձառություն և ներգրավվածություն

  • աջակցելու ես թիմի անդամների ներգրավվածության և կամավորական փորձառության բարելավմանը,
  • մասնակցելու ես թիմային հանդիպումների, ներքին նախաձեռնությունների և համատեղ գործունեության կազմակերպմանը,
  • հավաքելու և համակարգելու ես թիմի անդամների հետադարձ կապը,
  • առաջարկելու ես լուծումներ՝ թիմային հաղորդակցությունն ու համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Զարգացում և հետադարձ կապ

  • մասնակցելու ես թիմի ուսուցման և զարգացման կարիքների բացահայտմանը,
  • աջակցելու ես ներքին վերապատրաստումների, փորձի փոխանակման և զարգացման այլ հնարավորությունների կազմակերպմանը,
  • մասնակցելու ես հետադարձ կապի և կամավորների ճանաչման ու արժևորման մեխանիզմների զարգացմանը։

ՄՌ գործընթացներ և տվյալներ

  • աջակցելու ես թիմի և կամավորների վերաբերյալ տեղեկատվության համակարգված ու արդիական պահպանմանը,
  • մասնակցելու ես ՄՌ ընթացակարգերի, ձևաթղթերի և աշխատանքային գործիքների մշակմանն ու բարելավմանը,
  • աջակցելու ես կամավորական աշխատանքի հետ կապված փաստաթղթերի և պայմանավորվածությունների կազմակերպմանը,
  • անհրաժեշտության դեպքում հետևելու ես ՄՌ հիմնական ցուցանիշներին և պատրաստելու պարզ ամփոփումներ։
Ո՞ւմ ենք փնտրում

Մեզ կարող ես միանալ, եթե՝

  • հետաքրքրված ես մարդկային ռեսուրսների կառավարմամբ, կազմակերպական զարգացմամբ կամ մարդկանց և թիմերի զարգացմամբ,
  • ունես մարդկանց հետ աշխատելու և վստահելի հաղորդակցություն կառուցելու կարողություն,
  • կարողանում ես կազմակերպել աշխատանքդ, հետևել պայմանավորվածություններին և վերջնաժամկետներին,
  • ուշադիր ես մանրուքների նկատմամբ և կարողանում ես աշխատել տեղեկատվության հետ համակարգված ձևով,
  • պատրաստ ես աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում,
  • նախաձեռնող ես, հարցեր ես տալիս և պատրաստ ես առաջարկել գործընթացների բարելավման նոր լուծումներ,
  • կարևորում ես մարդկանց նկատմամբ հարգալից, արդար և ներառական վերաբերմունքը,
  • պատրաստ ես սովորել և զարգանալ աշխատանքի ընթացքում։

Մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման, հոգեբանության, սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտում կրթությունը և/կամ փորձը առավելություն է, բայց պարտադիր չէ։

Լրացուցիչ առավելություն կլինի, եթե՝
  • ունեցել ես թեկնածուների ընտրության կամ հարցազրույցների կազմակերպման փորձ,
  • ծանոթ ես նոր անդամների ներգրավման և թիմում ինտեգրման, աշխատակիցների և կամավորների ներգրավվածության, ուսումնառության ու զարգացման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության գնահատման և հետադարձ կապի գործընթացների հիմնական մոտեցումներին,
  • ունես աշխատանքային օրենսդրության և կամավորական աշխատանքի կարգավորումների հիմնական պատկերացում,
  • վստահ աշխատում ես Google Workspace-ի՝ Drive, Docs, Sheets, Forms և այլ գործիքներով,
  • աշխատել ես Asana, Trello կամ նախագծերի կառավարման այլ հարթակներով,
  • ունես տվյալների համակարգման և պարզ վերլուծության հմտություններ,
  • ունես անգլերենի աշխատանքային իմացություն։

Այս ամենին միաժամանակ տիրապետելը պարտադիր չէ։ Մեզ համար առավել կարևոր են մարդկանց հետ աշխատելու կարողությունը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունը, նախաձեռնողականությունը և սովորելու պատրաստակամությունը։

Ի՞նչ է առաջարկում «Ինլայթ»-ը

Իրական ՄՌ փորձառություն։ Կներգրավվես մարդկանց ներգրավման և ընտրության, onboarding-ի, թիմային փորձառության, զարգացման և ներքին գործընթացների իրական աշխատանքներում։

Մասնագիտական զարգացում։ Հնարավորություն կունենաս գործնականում զարգացնելու հարցազրույցների, թիմային հաղորդակցության, գործընթացների մշակման, մարդկանց զարգացման և կազմակերպական աշխատանքի հմտություններդ։

Գաղափարներ փորձարկելու հնարավորություն։ Կարող ես առաջարկել նոր գործիքներ, ձևաչափեր և լուծումներ ու մասնակցել դրանց ներդրմանը կազմակերպությունում։

Ճկուն և հիմնականում հեռավար աշխատանք։ Համագործակցությունը կազմակերպվում է հիմնականում առցանց և ճկուն գրաֆիկով՝ թիմի հետ նախապես համաձայնեցված անելիքներով և վերջնաժամկետներով։

Միջմասնագիտական համայնք։ Կաշխատես հետազոտողների, վերլուծաբանների, խմբագիրների, հաղորդակցության մասնագետների, դիզայներների և տարբեր ոլորտների մասնագետների հետ։

Կամավորության վկայական և երաշխավորագիր։ Համագործակցության պայմաններին համապատասխան՝ տրամադրում ենք կամավորական աշխատանքի վկայական, իսկ առնվազն 3 ամիս արդյունավետ համագործակցության դեպքում կարող ենք տրամադրել նաև երաշխավորագիր։

Ինչպե՞ս է իրականացվում ընտրությունը

Ընտրության գործընթացը ներառում է՝

  • հայտադիմումի դիտարկում,
  • կարճ գործնական առաջադրանք,
  • հարցազրույց «Ինլայթ»-ի թիմի հետ։

Գործընթացի նպատակն է ոչ միայն գնահատել թեկնածուի համապատասխանությունը դերին, այլև հնարավորություն տալ երկու կողմերին հասկանալու՝ արդյոք համագործակցության ձևաչափը և փոխադարձ ակնկալիքները համընկնում են։

Ինչպե՞ս դիմել

«Ինլայթ»-ին որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ միանալու համար լրացրու հայտադիմումը:

Դիմումը ստանալուց հետո կապ կհաստատենք հայտում նշված էլեկտրոնային հասցեով։ Խնդրում ենք ստուգել նաև նամակների Spam/Junk բաժինը՝ մեր հաղորդագրությունը բաց չթողնելու համար։