Պրակտիկա «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում

Կրթության ոլորտի հանրային հետազոտություն, վերլուծություն և քաղաքականության մշակում

Ընդհանուր տեղեկություն

Փորձնակության անվանում
Պրակտիկա «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում

Կազմակերպություն / Բաժիններ
«Ինլայթ» հասարակական կազմակերպություն

  • Վերլուծական ֆորում
  • Բովանդակության բաժին
  • «Մետրիկա» նախագիծ

Ձևաչափ
Առցանց / Ճկուն գրաֆիկ

Շաբաթական զբաղվածություն
8–12 ժամ

Տևողություն
1–2 ամիս (նվազագույնը՝ 4 շաբաթ)
Փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է երկարաձգում։

Թիրախային խումբ
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի Ուսուցիչների առաջնորդության ծրագրի ուսուցիչներ, շրջանավարտներ և կրթության ոլորտով հետաքրքրված մասնակիցներ, որոնք հետաքրքրված են հանրային հետազոտություններով, վերլուծությամբ և կրթական քաղաքականությամբ։


«Ինլայթ»-ի մասին

«Ինլայթ»-ը հասարակական, ոչ առևտրային, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը որպես ՀԿ գործում է 2016 թվականից, իսկ որպես նախաձեռնություն՝ 2008 թվականից։

Կազմակերպության առանցքային նպատակը հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումն է։ Մենք իրականացնում ենք հետազոտություններ, վերլուծություններ և խորհրդատվություններ, ինչպես նաև ծավալում կրթական, թարգմանչական, հրատարակչական և տեղեկատվական գործունեություն։

«Ինլայթ»-ին հաջողվել է միավորել տարբեր մասնագիտական ուղղությունների տասնյակ տաղանդավոր մասնագետների և ստեղծել միջավայր, որտեղ գիտելիքը վերածվում է հանրային արժեքի, իսկ վերլուծությունը՝ ազդեցության։


Փորձնակության ընդհանուր նկարագիր

Պրակտիկայի նպատակն է մասնակիցներին ներգրավել կրթության ոլորտի հանրային հետազոտությունների, տվյալահեն վերլուծության և քաղաքականության ուսումնասիրության մեջ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

  • ձևակերպել հետազոտական հարցադրումներ,
  • գտնել և գնահատել վստահելի աղբյուրներ,
  • աշխատել կրթական տվյալների և վիճակագրության հետ,
  • վերլուծել կրթական քաղաքականություններն ու բարեփոխումները,
  • գրել վերլուծական հոդվածներ և հանրային անդրադարձեր,
  • կիրառել արհեստական բանականության (ԱԲ) գործիքներ հետազոտական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար։

Ծրագիրը կառուցված է այնպես, որ մասնակիցները համադրեն տեսությունը և պրակտիկան՝ ստեղծելով իրական, հանրային արժեք ունեցող վերլուծական բովանդակություն։


Փորձնակության նպատակները

Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է կարողանան՝

Հետազոտական հմտություններ

  • Իրականացնել desk research
  • Աշխատել առաջնային և երկրորդային աղբյուրների հետ
  • Ձևակերպել հետազոտական հարց
  • Իրականացնել գրականության ուսումնասիրություն

Վերլուծական հմտություններ

  • Համադրել բազմաբնույթ աղբյուրներ
  • Բացահայտել օրինաչափություններ և միտումներ
  • Մշակել փաստարկված վերլուծություն
  • Տվյալների հիման վրա ձևակերպել եզրակացություններ

Հանրային հաղորդակցման հմտություններ

  • Գրել վերլուծական հոդվածներ
  • Պատրաստել քաղաքականության համառոտագիր (policy brief)
  • Կազմել ինֆոգրաֆիկ նյութեր
  • Հանրայնացնել գիտելիքը մատչելի ձևով

AI գրագիտություն

  • Օգտագործել ԱԲ գործիքներ՝
    • գրականության ուսումնասիրության,
    • տվյալների ամփոփման,
    • գաղափարների կառուցման,
    • վիզուալիզացիայի,
    • սևագրերի մշակման նպատակով։

Ծրագրի կառուցվածքը

Պրակտիկան բաղկացած է 4 հիմնական բաղադրիչից՝

  1. Ուսումնական սեսիաներ (Weekly Learning Sessions) Շաբաթական 1–2 թեմատիկ սեսիա բանախոսների մասնակցությամբ։
  2. Ընթերցանություն և քննարկում (Reading & Discussion) Կրթության ոլորտին առնչվող հոդվածների, հետազոտությունների և քաղաքական փաստաթղթերի ուսումնասիրություն։
  3. Անհատական և թիմային աշխատանք Հետազոտական, խմբագրական, վերլուծական կամ տվյալահեն առաջադրանքներ։
  4. Անդրադարձ և արդյունքների ներկայացում Շաբաթական ամփոփում և սովորածի ներկայացում։

Անհատական և թիմային աշխատանքների հնարավոր ուղղություններ

  • Վերլուծական նախագիծ
  • Հետազոտական նախագիծ
  • Թարգմանչական և խմբագրական նախագիծ
  • Տվյալահեն վերլուծություն
  • Մեդիա/լրագրողական նախագիծ
  • Ինֆոգրաֆիկ նախագիծ
  • Կրթական թեմատիկ նախագիծ

Վերջնական պրոդուկտներ

Յուրաքանչյուր մասնակից պետք է ստեղծի առնվազն 1 ավարտական պրոդուկտ։

Հնարավոր ձևաչափեր՝

  • Վերլուծական հոդված
  • Քաղաքականության համառոտագիր (Policy brief)
  • LinkedIn հոդված
  • Ինֆոգրաֆիկա
  • Տվյալահեն հետազոտական ամփոփում
  • Թարգմանություն՝ սեփական անդրադարձով

 Հիմնարար հմտություններ և որակներ

  • G-Suite (Google Docs, Drive, Sheets)
  • Գրավոր և բանավոր հաղորդակցություն
  • Որոնողական համակարգերի հետ աշխատանք
  • Տվյալների հետ աշխատանք
  • Քննական մտածողություն
  • Սովորելու ցանկություն
  • Ստեղծագործ միտք
  • Անհատական և թիմային աշխատանքի ունակություն
  • Պատասխանատվություն
  • Ճկունություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Նախաձեռնողականություն

Ակնկալիքներ

Մասնակիցներից ակնկալվում է՝

  • Ճշտապահություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Որակյալ աշխատանքի իրականացում
  • Ժամանակին հաղորդակցում
  • Բացություն հետադարձ կապի նկատմամբ
  • Կառուցողական հետադարձ կապ
  • Հարգալից հաղորդակցություն
  • Նախաձեռնողականություն
  • Հետևողականություն
  • Մտածելու և սովորելու համարձակություն

Հանրայնացման պահանջ

Պրակտիկայի ընթացքում ստեղծված առնվազն մեկ պրոդուկտ մասնակիցները հանձնառու են հանրայնացնել իրենց մասնագիտական հարթակներում (օրինակ՝ LinkedIn)՝ նշելով «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը։

Նպատակն է գիտելիքը դուրս բերել մասնագիտական փակ միջավայրից և այն դարձնել հանրային արժեք։


Գնահատման ձևաչափ

Պրակտիկայի ավարտին իրականացվելու է բազմակողմ գնահատում՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝

  • Մասնակցություն
  • Շաբաթական անդրադարձներ
  • Անհատական և թիմային աշխատանք
  • Վերջնական պրոդուկտ
  • Կատարողական և աճ

Մասնակիցները կստանան՝

  • ամփոփ հետադարձ կապ
  • պրակտիկայի տեղեկանք
  • հաջող ավարտի դեպքում՝ հավաստագիր

Ծրագրի առանցքային արդյունքը

Ծրագրի ավարտին մասնակիցը պետք է կարողանա կրթության ոլորտում՝

  • ձևակերպել հանրային խնդիր,
  • հավաքագրել տվյալներ և աղբյուրներ,
  • իրականացնել հիմնավորված հետազոտություն և վերլուծություն,
  • ներկայացնել արդյունքները հանրային ու մասնագիտական լսարանին հասկանալի, ազդեցիկ և արժեքավոր ձևով։

Այսպիսով, պրակտիկան նպաստում է այնպիսի մասնագետների ձևավորմանը, որոնք ունակ են միավորել կրթական փորձառությունը, հանրային մտածողությունը, հետազոտական կարողությունները և առաջնորդությունը։


Պրակտիկայի հայտադիմում

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը՝ հուլիսի 7:


Կոնտակտային անձինք

Նելլի Իրադյան | Փորձնակության ծրագրի ղեկավար | nelly.iradyan@enlightngo.org

Լիլիթ Կարապետյան  | Աշխատակազմի ղեկավար | lilit.karapetyan@enlightngo.org