Կազմակերպություն Միացիր մեզ Միացիր մեզ որպես հաղորդակցության և մարքեթինգի համակարգող

Միացիր մեզ որպես հաղորդակցության և մարքեթինգի համակարգող

Ինչպե՞ս հետազոտությունը, վերլուծությունն ու գիտելիքը դարձնել տեսանելի, հասանելի և հետաքրքիր ավելի լայն լսարանի համար։ Ինչպե՞ս ճիշտ բովանդակությունը հասցնել ճիշտ մարդկանց և դրա շուրջ ձևավորել հետաքրքրված համայնք։

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է հաղորդակցության և մարքեթինգի համակարգողի, ով կմիանա թիմին՝ օգնելու պատմել մեր աշխատանքի, հետազոտությունների, հրապարակումների և նախաձեռնությունների մասին և զարգացնել «Ինլայթ»-ի հաղորդակցությունն ու ներկայությունը տարբեր հարթակներում։

Այս դերը կարող է հատկապես հետաքրքիր լինել նրանց համար, ովքեր հետաքրքրված են հաղորդակցությամբ, մարքեթինգով, հանրային կապերով, թվային բովանդակությամբ և հասարակական գիտություններով և ցանկանում են իրենց մասնագիտական հմտություններն օգտագործել հանրային նշանակության գաղափարների ու գիտելիքի տարածման համար։

Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։

Ի՞նչ ես անելու

Հաղորդակցություն և բովանդակության պլանավորում

  • մասնակցելու ես «Ինլայթ»-ի հաղորդակցության ուղղությունների և տարեկան/ամսական հաղորդակցական պլանների մշակմանը,
  • պլանավորելու և համակարգելու ես կազմակերպության հրապարակումները տարբեր հարթակներում,
  • հետազոտական և վերլուծական բովանդակությունը վերածելու ես տարբեր լսարանների համար հասանելի և հետաքրքիր հաղորդակցության,
  • մշակելու ես հրապարակումների, արշավների և միջոցառումների հիմնական հաղորդագրությունները։

Սոցիալական մեդիա և թվային հաղորդակցություն

  • համակարգելու ես «Ինլայթ»-ի ներկայությունը Facebook, Instagram, LinkedIn և այլ համապատասխան հարթակներում,
  • պլանավորելու և հրապարակելու ես սոցիալական մեդիայի բովանդակությունը,
  • համագործակցելու ես դիզայներների, խմբագիրների, հեղինակների և հետազոտողների հետ՝ հրապարակումների ստեղծման և տարածման ամբողջ ընթացքում,
  • հետևելու ես թվային հաղորդակցության նոր ձևաչափերին և առաջարկելու դրանց կիրառման համապատասխան լուծումներ։

Արշավներ և հանրային կապեր

  • մասնակցելու ես «Ինլայթ»-ի ծրագրերի, հրապարակումների, միջոցառումների և նոր նախաձեռնությունների հաղորդակցական արշավների մշակմանն ու իրականացմանը,
  • աջակցելու ես գործընկերների, լրատվամիջոցների և այլ շահակիցների հետ հաղորդակցության կազմակերպմանը,
  • մասնակցելու ես հանրային միջոցառումների և մասնագիտական հանդիպումների հաղորդակցությանն ու լուսաբանմանը։

Լսարան և տվյալներ

  • հետևելու ես սոցիալական մեդիայի, կայքի և այլ հարթակների հիմնական ցուցանիշներին,
  • վերլուծելու ես հրապարակումների հասանելիությունը, լսարանի ներգրավվածությունն ու հաղորդակցական տարբեր ձևաչափերի արդյունավետությունը,
  • տվյալների և հետադարձ կապի հիման վրա առաջարկելու ես հաղորդակցության բարելավման նոր մոտեցումներ։

Ո՞ւմ ենք փնտրում

Մեզ կարող ես միանալ, եթե՝

  • հետաքրքրված ես հաղորդակցությամբ, մարքեթինգով, հանրային կապերով կամ թվային բովանդակությամբ,
  • ունես հայերեն գրագետ և հստակ գրավոր խոսք,
  • կարողանում ես բարդ գաղափարները վերածել պարզ, հետաքրքիր և լսարանին համապատասխան հաղորդագրությունների,
  • հասկանում ես սոցիալական մեդիայի տարբեր հարթակների տրամաբանությունն ու լսարանների առանձնահատկությունները,
  • կարողանում ես պլանավորել աշխատանքդ, պահպանել պայմանավորվածություններն ու վերջնաժամկետները,
  • ունես ստեղծագործական և միաժամանակ ռազմավարական մտածողություն,
  • նախաձեռնող ես և պատրաստ ես ոչ միայն իրականացնել, այլև առաջարկել նոր գաղափարներ,
  • կարողանում ես արդյունավետ համագործակցել տարբեր մասնագիտական թիմերի հետ։

Հաղորդակցության, մարքեթինգի, լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտում կրթությունը և/կամ աշխատանքային փորձը առավելություն է, բայց պարտադիր չէ։

Լրացուցիչ առավելություն կլինի, եթե՝
  • աշխատել ես Meta Business Suite, LinkedIn կամ սոցիալական մեդիայի կառավարման այլ գործիքներով,
  • ծանոթ ես Google Analytics, Google Search Console կամ այլ վերլուծական գործիքների,
  • ունես SEO-ի հիմնական սկզբունքների իմացություն,
  • աշխատել ես WordPress-ով կամ այլ content management համակարգով,
  • ծանոթ ես Canva, Figma կամ այլ պարզ բովանդակության ստեղծման գործիքների,
  • օգտագործել ես Asana, Trello կամ նախագծերի կառավարման այլ հարթակ,
  • ունես անգլերենի աշխատանքային իմացություն։

Այս ամենին միաժամանակ տիրապետելը պարտադիր չէ․ մեզ համար առավել կարևոր են հաղորդակցական մտածողությունը, գրավոր խոսքը, պատասխանատվությունը և սովորելու պատրաստակամությունը։

Ի՞նչ է առաջարկում «Ինլայթ»-ը

Իրական նախագծեր և պատասխանատվություն։ Կաշխատես իրական հետազոտությունների, հրապարակումների, ծրագրերի և հանրային նախաձեռնությունների հաղորդակցության վրա՝ գաղափարից մինչև հրապարակում և արդյունքների վերլուծություն։

Մասնագիտական պորտֆոլիո։ Քո մասնակցությամբ իրականացված արշավները, հրապարակումները և հաղորդակցական նախագծերը կարող են դառնալ մասնագիտական պորտֆոլիոյիդ մաս։

Փորձարկելու հնարավորություն։ «Ինլայթ»-ում կարող ես առաջարկել նոր ձևաչափեր, հաղորդակցական լուծումներ և գաղափարներ ու փորձարկել դրանք իրական լսարանի հետ։

Ճկուն և հեռավար աշխատանք։ Համագործակցությունը հիմնականում կազմակերպվում է առցանց և ճկուն գրաֆիկով՝ թիմի հետ նախապես համաձայնեցված անելիքներով և վերջնաժամկետներով։

Միջմասնագիտական թիմ։ Կաշխատես հետազոտողների, վերլուծաբանների, խմբագիրների, թարգմանիչների և դիզայներների հետ՝ միաժամանակ ծանոթանալով հետազոտության ստեղծումից մինչև դրա հանրային հաղորդակցություն ամբողջ ճանապարհին։

Մասնագիտական զարգացում։ Հնարավորություն կունենաս մասնակցելու «Ինլայթ»-ի մասնագիտական հանդիպումներին, բանախոսություններին, քննարկումներին և կրթական այլ նախաձեռնություններին։

Կամավորության վկայական և երաշխավորագիր։ Համագործակցության պայմաններին համապատասխան՝ տրամադրում ենք կամավորական աշխատանքի վկայական, իսկ առնվազն 3 ամիս արդյունավետ համագործակցության դեպքում կարող ենք տրամադրել նաև երաշխավորագիր։

Ինչպե՞ս դիմել

«Ինլայթ»-ին որպես հաղորդակցության և մարքեթինգի համակարգող միանալու համար լրացրու հայտադիմումը:

Դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում կապ կհաստատենք հայտում նշված էլեկտրոնային հասցեով։

Խնդրում ենք ստուգել նաև նամակների Spam/Junk բաժինը՝ մեր հաղորդագրությունը բաց չթողնելու համար։


Մեր այլ հայտադիմումները.