Կազմակերպություն Միացիր մեզ Միացիր մեզ որպես գրաֆիկ դիզայներ

Միացիր մեզ որպես գրաֆիկ դիզայներ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը փնտրում է գրաֆիկ դիզայներների, ովքեր ուզում են իրենց ստեղծարար գաղափարները վերածել տեսանելի պատմությունների և դիզայնի միջոցով հաղորդակից դառնալ հետազոտությանը, գիտելիքին ու հանրային կարևոր թեմաներին։

Եթե հետաքրքրված ես գրաֆիկ դիզայնով, visual storytelling-ով և ուզում ես իրական նախագծերի վրա աշխատելով զարգացնել հմտություններդ ու պորտֆոլիոդ՝ կարող ես միանալ մեր թիմին։

Դերը կամավորական է և չի ենթադրում ֆինանսական վարձատրություն։

Ի՞նչ ես անելու

  • ստեղծելու ես վիզուալ նյութեր «Ինլայթ»-ի ծրագրերի, հետազոտությունների, հրապարակումների և միջոցառումների համար,
  • մշակելու ես սոցիալական մեդիայի հրապարակումների, արշավների և այլ թվային հաղորդակցության վիզուալներ,
  • աշխատելու ես ինֆոգրաֆիկաների, տվյալների վիզուալացման և հետազոտական բովանդակության տեսողական ներկայացման վրա,
  • ձևավորելու ես պաստառներ, հրավիրատոմսեր, հրապարակումներ և այլ տպագիր ու թվային նյութեր,
  • անհրաժեշտության դեպքում մասնակցելու ես «Ինլայթ»-ի վիզուալ ինքնության և հաղորդակցության նոր լուծումների մշակմանը,
  • համագործակցելու ես բովանդակության, հետազոտական և հաղորդակցության թիմերի հետ՝ գաղափարից մինչև վերջնական վիզուալ արդյունք։

Ո՞ւմ ենք փնտրում

Մեզ կարող ես միանալ, եթե՝

  • ունես գրաֆիկ դիզայնի հիմքային գիտելիքներ և լավ տեսողական մտածողություն,
  • աշխատում ես Adobe Illustrator, Adobe Photoshop, Figma, Canva կամ համարժեք գործիքներով,
  • հետաքրքրված ես digital և social media design-ով,
  • կարողանում ես գաղափարը վերածել պարզ, գրավիչ և հաղորդակցվող վիզուալ լուծման,
  • պատասխանատու ես, կարողանում ես պահպանել պայմանավորվածություններն ու վերջնաժամկետները,
  • պատրաստ ես աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմի հետ,
  • սիրում ես փորձարկել, առաջարկել և ստեղծել։

Տվյալների վիզուալացման, ինֆոգրաֆիկաների, UX/UI-ի, տպագիր նյութերի կամ բրենդային համակարգերի հետ աշխատանքի փորձը առավելություն է, բայց պարտադիր չէ։

Սկսնակ լինելը նույնպես խոչընդոտ չէ․ մեզ համար կարևոր են քո մտածողությունը, հետաքրքրությունը և զարգանալու պատրաստակամությունը։

Ի՞նչ է առաջարկում «Ինլայթ»-ը

Իրական նախագծեր և պորտֆոլիո։ Քո ստեղծած աշխատանքները կարող են հրապարակվել «Ինլայթ»-ի կայքում, սոցիալական մեդիայի հարթակներում, հետազոտական և տպագիր նյութերում՝ դառնալով քո մասնագիտական պորտֆոլիոյի մասը։

Ստեղծագործական ազատություն։ Մենք ակնկալում ենք ոչ միայն առաջադրանքների կատարում, այլև գաղափարներ, առաջարկներ և նոր տեսողական լուծումներ։

Ճկուն և հեռավար աշխատանք։ Աշխատանքը հիմնականում կազմակերպվում է առցանց և ճկուն գրաֆիկով՝ թիմի հետ նախապես համաձայնեցված ժամկետներով։

Թիմ և զարգացում։ Կաշխատես հետազոտողների, վերլուծաբանների, խմբագիրների և հաղորդակցության մասնագետների հետ՝ հնարավորություն ունենալով փորձարկել դիզայնի տարբեր ձևաչափեր և զարգացնել մասնագիտական հմտություններդ։

Կամավորության վկայական և երաշխավորագիր։ Համագործակցության պայմաններին համապատասխան՝ տրամադրում ենք կամավորական աշխատանքի վկայական, իսկ առնվազն 3 ամիս արդյունավետ համագործակցության դեպքում կարող ենք տրամադրել նաև երաշխավորագիր։

Ինչպե՞ս դիմել

«Ինլայթ»-ին որպես գրաֆիկ դիզայներ միանալու համար լրացրու հայտադիմումը և, հնարավորության դեպքում, կցիր քո պորտֆոլիոն կամ աշխատանքների մի քանի օրինակ։

Դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեով։

Ստուգիր նաև նամակների Spam/Junk բաժինը՝ մեր հաղորդագրությունը բաց չթողնելու համար:


Մեր այլ հայտադիմումները.